Բանկերը դիմում են նենգ ու խորամանկ քայլերի, նոտարական հրամաններ են արձակում քաղաքացիների նկատմամբ. Մհեր Կարագյոզյան
Իրավունք
15:47 13/05/2025
Հայաստան

Բանկերը դիմում են նենգ ու խորամանկ քայլերի, նոտարական հրամաններ են արձակում քաղաքացիների նկատմամբ. Մհեր Կարագյոզյան

«Եկել ենք այստեղ, որպեսզի ասենք, որ ԿԲ նախագահի օրեր առաջ հայտարարություն է արել, ինչը չի համապատասխանում իրականությանը»,-ԿԲ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագյոզյանը։

 Նա հիշեցրեց, որ Մարտին Գալստյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ խաբված քաղաքացիների նկատմամբ կասեցվել են ապօրինի վարկային պահանջները, ինչը չի համապատասխանում իրականությանը և կարծիք հայտնեց, որ ԿԲ նախագահը ցանկանում է միտումնավոր ապակողմնորոշել հասարակությանը։

Կարագոզյանը հայտարարեց, որ ԿԲ-ի դիմացից գնալու են հակակոռուպցիոն կոմիտե, իրենց կասկածներն այնտեղ բարձրաձայնելու նպատակով, թե արդյոք Մարտին Գալստյանը այս գործում շահագրգռվածություն չի ունեցել։

 «Բանկերը դիմում են նենգ ու խորամանկ քայլերի, նոտարական հրամաններ են արձակում քաղաքացիների նկատմամբ, այսինքը սուր դրաված է այդ ապօրինի պահանջը»,- հայտարարեց իրավապաշտպանը։

 Նա հայտնեց, որ խաբված քաղաքացիների թիվը 10 հազարից ավել է և 3 աշխատակից ունեցող ԿԲ-ն չի կարող անհատապես ուսումնասիրի յուրաքանչյուր գործ, ինչպես հայտարարել են ԿԲ-ից։

«2025 թվականի փետրվարի 5-ին հաղորդագրություն եկավ, որին չեմ պատասխանել,նույն օրը Ինեկոբանկից զանգահարեցին և ճշտեցին, որ ես չեմ բացել հաղորդագրությունը՝ հայտնելով, որ անկանխիկ գործարք են արել՝ 1.8 մլն դրամը վերածել են 4500 դոլարի»,-ասաց քաղաքացի Տիգրան Գալստյանը

 Նա հայտնեց, որ բանկում իրեն ասելեն, թե երրորդ անձի կողմից է այդ գործարքն արվել, բանկային քարտը փոխվել է և երբ բացել են նոր հաշիվը, պարզել է որ այդ գումարը վարկ է ձևակերպվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բանկերը դիմում են նենգ ու խորամանկ քայլերի, նոտարական հրամաններ են արձակում քաղաքացիների նկատմամբ. Մհեր Կարագյոզյան